Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Կենսական կապը

Կենսական կապը
09.02.2026 | 21:59
Փետրվարի 10
Ես եմ քո Փրկիչը: Ես եմ քեզ փրկում մեղքի ստրկությունից, կյանքի ամեն տեսակ մտահոգություններից ու նեղություններից, տկարություններից ու հիվանդություններից:
Ամեն ինչի մասին կխոսեմ ձեզ հետ: Ինձ նայեք Ձեր փրկության համար: Օգնություն ստանալու համար Ինձ ապավինեք:
Իմ Հին ծառան չասա՞ց, «Քո բոլոր ալիքներն ու կոհակները իմ վրայով անցան»: Սակայն նեղության հորդառատ ջրերը չէին կարող խեղդել նրան: Որովհետև իր համար ճշմարիտ էր այն, ինչ ասաց հետո.
«Եկավ Նա վերևից, վերցրեց ինձ, դուրս քաշեց ինձ խորունկ ու հորդառատ ջրերի միջից»:
Կենսական կապը. ազատված լինելու կապը այն պարանն է, որ ձգվում է` հոգու և Աստծո միջև, հավատքի ու Աստծո զորության միջև: Սա մի հզոր միություն է. սրանով ինձ հետ կապված հոգին ոչ մի բանից չի հաղթահարվի:
Վստահիր, անվերջ վստահիր: Ոչ մի բանից մի’ վախենա:
Հապա մի մտածիր Իմ այս ծառերի մասին` զրկված իրենց գեղեցկությունից, էտված կտրված, այլակերպված, շքեղ զգեստներից բոլորովին մերկացած. սակայն անլույս, երևութապես մեռած ճյուղերի միջով հանդարտ ու լուռ հոսում ու հոսում է կենսատու ավիշը, մինչև որ հանկարծ եկող գարնան արևի հետ կգա նոր կյանքը` տերևները, բողբոջները, ծաղիկները ու պտուղները:
Եվ այն էլ ի՞նչ պտուղ, անցյալ տարիներից շատ ավելի լավը. և այդ նրա համար, որ ծառը էտված էր:
Չմոռանաք, որ վարպետ այգեպանի ձեռքի տակ եք գտնվում: Նա գեղեցիկ տեսք տալու կամ ճյուղերը էտելու մեջ բոլորովին չի սխալվում:
ՈՒրախացիր:
ՈՒրախության ամեն մի նոր արտահայտություն Ինձ է մոտեցնում ձեր հոգին, որպեսզի նա իր շնորհակալությունը իրապես հայտնի: Սա նման է ծառի կենսատու ավիշին, որ Ինձ է հասնում, որպեսզի հետո անչափ գեղեցիկ ձևով արտահայտվի պտուղների տեսքի մեջ:
Հետևաբար երբեք մի դադարիր ուրախանալուց:
Ցնծա՛:
Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ